‘Ուսանողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը մեջբերեց «հայտնի մտավորական» Նիցշեին’

1169

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Լույս» հիմնադրամի 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին, տեղեկացնումէ President.am-ը: Հանդիպմանը ներկա են եղել աշխարհի մի շարք հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:

Նրա խոսքով, լավ կրթություն ստացած սերունդը կարող է դիմակայել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին:

«Մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում, ցավոք, միշտ էլ ունեցել է բազմաթիվ մարտահրավերներ: Բայց, ինչպես նաև նշվեց, այդ մարտահրավերները հնարավորություն են. հնարավորություն են ամեն մի փորձությունից ավելի ամուր դուրս գալու, և ինչպես հայտնի մտավորականն էր ասում՝ եթե փորձությունը չի սպանում, ուրեմն ավելի ամրացնում է: Մենք պետք է շատ ավելի ամուր լինենք»,- ասել է Սարգսյանը:

«Ես շատ լավ հասկանում եմ, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, և դա նաև մեր առավելությունն է: Ես վստահ եմ՝ ո՛ր երկրի քաղաքացի էլ լինեք, կամ էլ լինելով Հայաստանի քաղաքացի, սովորեք դրսում, դուք պարտավոր եք ապրել Հայաստանով, ձեր ժամանակի մի հատվածն անպայման նվիրել Հայաստանին: Առանց Հայաստան կենսունակ սփյուռք լինել չի կարող, այնպես, ինչպես ուժեղ Հայաստան չի կարող լինել առանց ուժեղ սփյուռքի»,-  ասել է Սարգսյանը

Նախորդ հոդվածը‘Հայաստանում գործազուրկների թիվն ավելացել է 11%-ով’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ անձինք առեւանգել են Կառլոս Տեւեսի հորը ‘