‘«Հայկական ժամանակ». Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական բժիշկը՝ բժշկական համալսարանի ռեկտորի միակ թեկնածու’

796

ՀՀ ԿԳ նախարարության անձնակազմի կառավարման վարչությունից երեկ տեղեկացանք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար մեկ դիմում են ստացել: Այդ օրը հայտ է ներկայացրել նույն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը: Մինչ պաշտոնակատար նշանակվելը, նա ԲՈԻՀ-ում աշխատում էր որպես պրոռեկտոր: Նարիմանյանը նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական բժիշկն է: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր է: Կարելի է ենթադրել, որ այլ դիմող չի լինի: Համենայնդեպս, արդեն այդպիսի ավանդույթ է ձևավորվել: Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցող թեկնածուների միջև ընտրություն պետք է կատարի ԲՈԻՀ-ի խորհուրդը, որը նախատեսված է դեկտեմբերի 17-ին:

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Կատարվել է Սերժ Սարգսյանի երազանքը՝ նա հանդիպել է Վ.Պուտինի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Հրապարակ». Իշխանությունում գտնվողները իրենց աթոռները պահպանելիս զարմանալի խելք, խորամանկություն ու կազմակերպական որակներ են բանեցնում’