‘«Հայկական Ժամանակ». Սերժ Սարգսյանը բան էր, ասում էր, էլի՛’

835

Հայաստանի 2013 թվականի պետական բյուջեի նախագծով գումարներ նախատեսված չեն ոչ նոր ատոմակայանի, ոչ Էլ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար։ Մինչդեռ, ուղիդ չորս տարի առաջ՝ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը ժողովրդին և Աժ-ին ուղղված իր հայտնի ուղերձում հայտարարել էր, թե «առաջիկա տարիների ըն­թացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել», և «առաջիկա1 ամիսների ընթացքում Հայաստանը սկսում Է նոր ատոմակայան կառուցել»։ Գումարներ հատկացված չեն ոչ միայն բուն շինարարության, այլ նաև դրանց նախապատրաստական աշխատանքների համար։ Եթե նոր ատոմակայանի մասին բյուջեի նախագծի ուղերձում ակնարկ կա, ապա Իրան-Հայաստան երկաթուղու մասին ընդհանրապես որևէ հիշատակում չկա։

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Ծեծված «Ռեգնումի» խմբագիրը կվճարի 150.000 դրամ տուգանք’
Հաջորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Դատի են տալու Նեմեցին’