‘Հայկական ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում (լրացված)’

887

Թուրքիայի իշխանություններն այսօր ստիպել են Էրզրումի օդանավակայանում վայրէջք  կատարել հայկական օդանավ, որը ուղևորվում էր Հալեպ, հաղրդում է РИА-Новости գործակալությունը՝ հղում անելով CNN-Turk հեռուստաընկերությանը:

Իր հերթին NTV հեռուստաընկերությունը հայտնում է, որ այս պահին տեղի է ունենում օդանավի խուզարկություն:

CNN-Turk-ի տվյալներով, որն իր հերթին հղում է կատարում Թուրքիայի ԱԳՆ-ին, բեռնատար օդանավը Երևանից Հելեպ էր տեղափոխում  հումանիտար օգնություն: Թուրքիայի իշխանությունները տեղեկացված են եղել բեռի մասին, սակայն թուրքական կողմը որոշել է խուզարկել բեռը:

13:57

Ինչպես iLur.am-ին տեղեկացրեց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը՝ Էրզրումում վայրէջքը հայկական և թուրքական կողմերի համատեղ պայմանավորվածության արդյունք է և չկա ոչ մի հարկադիր վայրէջք կամ աննախադեպ իրավիճակ: 

14:42

Օդանավը թույլտվություն է ստացել շարունակել թռիչքը դեպի Հալեպ:


Նախորդ հոդվածը‘Al Quds Al Arabi. Թուրքիան եթե մտավ Սիրիա, 3-րդ համաշխարհային պատերազմն է սկսվելու’
Հաջորդ հոդվածը‘Լիլիթ Գալստյան. Էրզրումում հումանիտար օգնություն տեղափոխող օդանավի վայրէջքը նախապես ծրագրված էր ‘