‘Հայրիկյանը նամակ է հղել Սերժ Սարգսյանին՝ պահանջելով նրա հրաժարականը’

1388

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ պահանջելով նրա հրաժարականը: iLur.am-ի քաղաքական հումորի բաժինը ներկայացնում է նամակից մի հատված՝ ըստ aravot.am-ի:

«Մի՞թե դժվար է պատկերացնել, որ այն, ինչ չեք կարողանում անել, կարող է ուրիշն անել: Ձեր սխալների պատճառով հայ ժողովուրդը հայտնվել է կոտրված տաշտակի առջև… Ձեր մնալը ոչ մի արդարացում չունի: Հայաստանը պետք է կտրուկ փոխի իր արտաքին քաղաքականությունը և դրա առաջին համակարգային քայլը ձեր հրաժարականն է»:

Հայրիկյանը Սերժ Սարգսյանին նամակով առաջարկել է պաշտոնից հրաժարվելուց հետո մնալ թեկուզ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, ղեկավարել Հանրապետական կուսակցությունը, բայց և կոչ է արել ընդունել, որ. «Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղեգծից՝ եվրոպական կողմնորոշումից հրաժարվելով, Սերժ Սարգսյանը Հայաստանը կործանման նախաշեմին է հասցրել»: 

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան հարվածել է պաշտպանական վահանակներին. 21-ամյա վարորդը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը ջերմությամբ է հիշում Ցեղասպանության հուշարձանի բացման հուզիչ արարողությունը’