‘Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադաներում նվաճել են 16 մեդալ’

760

Հայաստանցի աշակերտները յուրահատուկ ռեկորդ են սահմանել՝ 2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում նվաճելով 16 մեդալ: 

Ինչպես հայտնում է կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր:

Նշենք, որ 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին՝ համապատասխանաբար` 14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 և 2011-ին` 6 մեդալ:

Այս տարվա միջազգային օլիմպիադաներում դափնեկիր են դարձել հետևյալ աշակերտները.

Մաթեմատիկա

Մինասյան Էդգար — արծաթ, ֆիզմաթ դպրոց,

Քոսյան Արտյոմ — բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Մնացականյան Գևորգ — բրոնզ, Վանաձորի «Էվրիկա» վարժարան,

Ֆիզիկա

Ավետիսյան Վարդան — բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Գևորգյան Վիրաբ — բրոնզ, «Քվանտ» վարժարան

Կենսաբանություն

Ծերունյան Վարդգես — բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Քիմիա

Գալոյան Ալեքսեյ — բրոնզ, «Քվանտ» վարժարան,

Չիթչյան Դավիթ — բրոնզ, «Քվանտ» վարժարան,

Ղահրամանյան Վահե — բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Գրիգորյան Լիլիթ — բրոնզ, Ա.Շիրակացու ճեմարան,

Ինֆորմատիկա

Մամիկոնյան Տիգրան — բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Հարությունյան Հրայր — բրոնզ, Գորիսի թ.4 ավագ դպրոց,

Աստղագիտություն

Մարտիրոսյան Գևորգ — ոսկի,  ֆիզմաթ դպրոց,

Վասիլյան Արսեն — արծաթ,  ՀՊՃՀ ավագ դպրոց,

Մամբրեյան Վարդգես — բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Բաբախանովա Սիրանուշ — բրոնզ, ֆիզմաթ դպրոց:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Doing Business ինդեքսում առաջընթացը կարևոր է, բայց շատ անելիքներ կան ‘
Հաջորդ հոդվածը‘Փոթիի նավահանգստի աշխատողները անժամկետ գործադուլ են հայտարարել’