‘Փոթիի նավահանգստի աշխատողները անժամկետ գործադուլ են հայտարարել’

912

Այսօր առավոտյան վրացական Փոթիի նավահանգստի աշխատողները անժամկետ գործադուլ են հայտարարել: Հազարից ավելի մարդկանց մասնակցությամբ  բողոքի ցույցն ընթանում է հենց նավահանգստի տարածքում: Տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին ցուցարարները դադարեցրել են բոլոր աշխատանքները և հայտարարել, որ գործի չեն անցնելու՝ մինչև ղեկավարությունը չկատարի իրենց պահանջները, գրում է Trend լրատվական գործակալությունը:

Նավահանգստի ղեկավարությունը դեռևս չի բավարարել աշխատակիցների պահանջներից ոչ մեկը: «Նույնիսկ այնպիսի տարրական բաներ, ինչպիսին պետքարանների վերանորոգումն է, չեն արվում»,- լրագրողներին ասել է նավահանգստի աշխատողների արհմիության նախագահը:

Ցուցարարները հայտարարել են, որ այլևս չեն պատրատվում բանակցություններ վարել ղեկավարության հետ, քանի որ դրանք ոչ մի արդյունքի չեն բերում:

Նախորդ հոդվածը‘Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադաներում նվաճել են 16 մեդալ’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» կրկնեց «Բարսելոնայի» արդյունքը’