‘Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը թույլատրել է ընտրել առանց կնիք դնելու’

678

Մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանի նախընտրական շտաբը ահազանգում է, որ 1/04 տեղամասային հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը եւ Ս.Սաֆարյանի վստահված անձը արձանագրել են, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը թույլատրել է ընտրողին քվեարկել՝ առանց նրա անձնագրում դրոշմակնիք դնելու: Բարձրացված աղմուկից հետո հանձնաժողովի անդամը ետ բերել է տվել քվեարկած քաղաքացուն եւ նոր միայն անձը հաստատող փաստաթղթում դրել դշոմակնիքը: Կազմվել է արձանագրություն: Այլ տեղամասերում նույնպես կանխվել են նման դեպքեր:

Նախորդ հոդվածը‘Ընտրացուցակները դարձան շարադրության ցուցակնե՞ր’
Հաջորդ հոդվածը‘ Eastern Partnership Journalism Prize-ի 3 գլխավոր մրցանակներից մեկը` Մարիաննա Գրիգորյանին ‘