Հարավային Կորեան պատրաստ է ԿԺԴՀ-ին պատվաստանյութեր տրամադրել

127

Կորեայի Հանրապետությունը պատրաստ է ԿԺԴՀ-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր և այլ մարդասիրական օգնություն տրամադրել, եթե Փհենյանը համաձայնի այդ առաջարկին, երկուշաբթի հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը խորհրդարանում իր ելույթի ընթացքում։

«Եթե Հյուսիսային Կորեայի իշխանությունները դրական արձագանքեն, մենք ջանքեր չենք խնայի և կտրամադրենք անհրաժեշտ օգնությունը, այդ թվում՝ կուղարկենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր, դեղորայք, բժշկական սարքավորումներ, բուժաշխատողներ»,- ասել է նախագահը։

Յուն Սոկ Յոլը նաև նշել է, որ Կորեական թերակղզում անվտանգության ոլորտում իրավիճակը «բարդացել է»։ Ըստ նրա՝ Փհենյանը շարունակում է զարգացնել իր միջուկային-հրթիռային ծրագիրը, այս տարի արդեն 16 անգամ հրթիռներ են արձակվել։ «Դատելով հաղորդագրություններից՝ հանրապետության իշխանությունները միջուկային փորձարկումների են պատրաստվում»,- հավելել է նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՇվեդիան պատվիրակություն է ուղարկում Թուրքիա
Հաջորդ հոդվածըԻրավիճակն Ուկրաինայում կքննարկեն Կուլեբայի մասնակցությամբ