‘
Հարավաֆրիկյան հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում բանտի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք մարդ զոհվել, 15-ը մարմնական վնասվածքներ են ստացել:
Հարավաֆրիկյան ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն, պայթյունը տեղի է ունեցել Յոհաննսեբուրգի կենտրոնական բանտից 36 կալանավորներին դատարան տեղափոխող ավտոբուսում: ՀԱՀ իշխանությունների խոսքերով, պայթյունը կարող է փախուստի ծրագրի մի մասը լինել, սակայն դեպքերը զարգացել են ոչ այնպես, ինչպես նախատեսել են փախուստի կազմակերպիչները:
Ոստիկանությունը հայտնել է, թե երկու կալանավորների, այնուամենայնիվ, հաջողվել է փախուստի դիմել, սակայն նրանց շուտով բռնել են իրավապահները:
‘