‘Օրվա ցիտատը Facebook-ից. Առաքել Սեմիրջյան. Ռուսաստանի ապագան կախված է միայն ու միայն Անկախ Հայաստանից’

1477

Եթե այսօր Ռուսաստանի Դաշնություն գոյություն ունի, դա միմիայն Հայաստանի շնորհիվ է, որը լինելով թուրքալեզու պետությունների մեջտեղում, իր վրա է վերցրել այդ երկրների կողմից կազմակերպվող հարվածները: Այդ պատճառով էլ այդ երկրները ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը կործանեն և ստեղծելով մի միասնական Թուրքական պետությունների դաշինք՝ որոնք առանց Հայաստանի, սահմանակից կլինեն միմյանց, հեշտությամբ կմասնատեն Ռուսաստանը, ընդուպ մինչև մերձմոսկովյան «դաչաներ»: Այսինքն, Ռուսաստանի ապագան կախված է միայն ու միայն Անկախ Հայաստանից, իսկ եթե Հայաստանը կորցրեց իր անկախությունն ու դարձավ Ռուսաստանի ֆորպոստ, կամ էլ Ռուսաստանի գուբերնյա, դա ոչ միայն կլինի Հայաստանի վերջը, այլ նաև Ռուսաստանինը, որովհետև Հայաստանում չի մնա մի մարդ, ով կպայքարի ռուսների գուբերնիայի պահպանման համար, դեռ ավելին, ամեն ինչ կանեն, որ այդ գուբերնիան ոչնչացվի… Նենց որ ռուսներ ջան, ձեր շահերից չի բխում մեզ ստրկացնելը…

Նախորդ հոդվածը‘Հարավաֆրիկյան հանրապետությունում պայթել է կալանավորներ տեղափոխող ավտոբուսը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ն կանխել է դեղամիջոցների մաքսանենգ ներմուծման փորձը ‘