‘Հարսնաքարը պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետի դատը՝ սեպտեմբերի 25-ին ‘

811

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, նա ապօրինի կերպով պահվող զինամթերքը 01.07.2012թ. ժամը 02.00-ի սահմաններում ավտոտնակից վերցրել և ապօրինի փոխադրել է Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր:

Նախորդ հոդվածը‘Աշխատանքից կազատվի պետական գնումների աջակցման կենտրոնի ողջ ղեկավարությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սեպտեմբերի 19-ին տեղի են ունեցել բողոքի ակցիաներ’