‘Աշխատանքից կազատվի պետական գնումների աջակցման կենտրոնի ողջ ղեկավարությունը ‘

1019

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց աշխատանքից ազատել պետական գնումների աջակցման կենտրոնի ողջ ղեկավարությանը:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է պետական գնումների բնագավառում բացահայտած թերությունների վերաբերյալ պարզաբանումները՝ մասնավորապես նշելով, որ խնդիրը վարչարարության մեջ է, քանի որ ներդրվել է համակարգ, որտեղ նախարարությւոնը կարող է ցանկացած կանոնակարգ գրել, որը, սակայն, կարող է չկատարվել։

Տիգրան Սարգսյանի «Ի՞նչ եք առաջարկում» հարցին ի պատասխան Գաբրիելյանն առաջարկել է փոխել գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը:

«Ներկայացրեք այսօր միջնորդությունն ու պատրաստեք հրամանները թվարկված պաշտոնատար անձանց այսուհետ աշխատանքից ազատելու վերաբերյալ»,- եզրափակել է վարչապետը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում հայկական ձկնատեսակի անվան տակ վաճառում են այլ երկրի ձկնամթերք ‘
Հաջորդ հոդվածը‘Հարսնաքարը պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետի դատը՝ սեպտեմբերի 25-ին ‘