‘«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը պնդում է, որ անմեղ է’

1068

Այսօր Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Դատական վիճաբանությունների փուլում ճառով հանդես եկավ ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը, ով հիմնականում անդրադարձավ մեղադրական եզրակացությանը՝ պնդելով, որ անհրաժեշտ էր մեղադրանքը անհատականացնել եւ կատարված գործողությունները չդիտել որպես միասնական դիտավորություն:

Ամբաստանյալ  Արման Խաչատրյանն իր հերթին մեջբերեց բոլոր հնարավոր հակասական ցուցմունքները՝ պնդելով, որ անմեղ է եւ չի մասնակցել ավտոկայանատեղիում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 31-ին, որի ժամանակ խոսքով հանդես կգան տուժող կողմի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:   

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Թուրք ազգայնականը «Գորշ Գայլեր»-ի նշանով լուսանկարուած է Երեւանի մէջ’
Հաջորդ հոդվածը‘Վովա Գասպարյան. Մենք էլ էինք ծեծում, ջարդում, ստորացնում–ԳԱԼԱ’