‘ՀԴԲ-ն «մանկական» կավատների խոշոր «որս» է իրականացրել’

817

Ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղեկացրել է, մանկական պոռնկության դեմ պայքարի շրջանակներում, անցած հանգստյան օրերին ԱՄՆ 76 քաղաքներում 150 կավատների ձերբակալության և 105 երեխայի ազատելու մասին:  ԿՀԲ-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում նմանատիպ ռեյդերի արդյունքում 2003 թ. ի վեր  ազատագրվել է 2700 երեխա, 1350 հոգի դատապարտվել է այդ գործերի առնչությամբ, 10 կավատներ դատապարտվել են ցմահ ազատազրկման, բռնագրավվել է ավելի քան 3 միլիոն դոլարի սեփականություն:

Անցյալ կիրակի ազատագրված բոլոր անչափահասները 13-17 տարեկան աղջիկներ են, որոնց վաճառել են խաղատներում, մոթելներում, ճանապարհներին, ինտերնետի ու սոցիալական ցանցերի միջոցով: «Աղջիկներին հրապուրում են հաճոյախոսություններով կամ աշխատանք են խոստանում, և նրանք հայտնվում են այդ արատավոր շրջանի մեջ, որտեղ նրանց սպասվում են թմրանյութեր ու ֆիզիկական բռնություններ, երբեմն՝ նույնիսկ կտտանքներ»,- ասել է ՀԴԲ-ի փոխտնօրենը: ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ ամեն տարի տնից փախչում է մինչև 450 հազար անչափահաս, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը մտադիր է մինչև Նոր տարի լքել քաղաքականությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Պակիստանը նոր նախագահ ունի’