‘Վրաստանի վարչապետը մտադիր է մինչև Նոր տարի լքել քաղաքականությունը ‘

956

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է մինչև Նոր տարի հեռանալ քաղաքականությունից և անցնել հասարակական սեկտոր, հաղորդել է EUobserver կայքը: Կայքին տված հարցազրույցում Իվանիշվիլին նշել է, որ արդեն մինչև Նոր տարի մտադիր է հեռանալ վարչապետի պաշտոնից և զբաղվել հասարակական գործունեությամբ: Իվանիշվիլիի խոսքերով՝ ինքն ուզում է Վրաստանում ստեղծել «տիպիկ եվրոպական» հասարակություն և Դուբայի նման բիզնես-կենտրոն, որը կամուրջ կդառնա Եվրոպայի և Ասիայի միջև: «Դա իմ երազանքն է: Սրտիս խորքում ես հավատում եմ… կա դրա հնարավորությունը»,- ասել է նա:

Իվանիշվիլին նշել է, որ նախատեսում է Վրաստանը մաքրել կոռուպցիայից, ստեղծել արժանավայել դպրոցներ, հիվանդանոցներ և ճանապարհներ, ինչպես նաև՝ ամեն ինչ անել՝ արտասահմանյան ներդրողնեևրին և զբոսաշրջիկներին հրապուրելու համար, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել են Իսրայելի և Պաղեստինի խաղաղ բանակցությունները’
Հաջորդ հոդվածը‘ՀԴԲ-ն «մանկական» կավատների խոշոր «որս» է իրականացրել’