‘Պակիստանը նոր նախագահ ունի’

796

Պակիստանի խորհրդարանն այսօր՝ հուլիսի 30-ին, ընտրել է երկրի նոր նախագահին: France-Presse-ի փոխանցմամբ՝ պետության 12-րդ նախագահ է դարձել խոշոր ձեռներեց Մամնուն Հուսեյնը:

Հուսեյնը Պակիստանի իշխող կուսակցության՝ «Մուսուլմանական լիգա-H»-ի ներկայացուցիչ է: Քվեարկությունն անցել է առանց որևէ բարդության: Ինչպես սպասվում է՝ նոր նախագահը պաշտոնը կստանձնի այս տարվա սեպտեմբերին, երբ կավարտվեն պետության գործող նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի լիազորությունները: Գործող օրենքի համաձայն՝ Պակիստանի նախագահը էական լիազորություններով օժտված չէ, նրա դերը հիմնականում արարողակարգային է: Նա ընտրվում է խորհրդարանի երկու պալատների և շրջանային օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից, հինգ տարի ժամանակով: Մեկ անձն իրավունք չունի երկու անգամից ավելի զբաղեցնել նախագահի պաշտոնը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀԴԲ-ն «մանկական» կավատների խոշոր «որս» է իրականացրել’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուններ Ֆլորիդայում՝ գազի վերամշակման գործարանում. կան տուժածներ’