‘Հենրիխ Մխիթարյան. «Հաճելի է լինել գեղեցիկ սեռի ուշադրության կենտրոնում»’

1272

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ հարցազրույց է տվել «հանքափորների» պաշտոնական ամսագրին, որից մի հատված տեղ է գտել նաև թիմի պաշտոնական կայքում.

Դու զգու՞մ ես, որ հեղինակություն ես ձեռք բերում թիմում, աճում է քո նշանակությունը, ունես ձայնի իրավունք:

— Ձայնի իրավունք առայժմ չունեմ, քանի որ կան շատ ֆուտբոլիստներ, ովքեր ինձանից ավել ժամանակ են «Շախտյորում»: Մենք ունենք ավագ և նրա փոխարինողը, ովքեր ձայնի իրավունք ունեն: Ես կարող եմ անել իմ աշխատանքը խաղադաշտում` դա է իմ իրավունքը:

Ինչպե՞ս ես վերաբերվում այն հանգամանքին, որ դու սիրված ես դարձել աղջիկների կողմից. շատ երկրպագուհիներ քո մեջ տեսնում են պոտենցիալ ամուսնու և ցանկանում են ծանոթանալ քեզ հետ:

— Դեռ ոչ մեկի հետ չեմ ծանոթացել, ոչ ոք չի մոտեցել (ժպտում է): Իսկ ընդհանրապես, հաճելի է լինել գեղեցիկ սեռի ուշադրության կենտրոնում:

Այնուամենայնիվ, դու ապրում ես մարզաբազայում և առանձնապես դուրս չես գալիս այտնեղից…

— Ինչու՞, երբեմն դուրս եմ գալիս: Պարզապես ես գիտեմ, թե ինչի համար եմ մարզվում, ինչի համար եմ խաղում: Չեմ բացառում, որ կարելի է համատեղել մեկը մյուսի հետ: Սակայն հիմա, երբ ես դարձել եմ շատերի կողմից սիրելի և սկսել եմ շատ գոլեր խփել` չեմ ցանկանում մոռանալ ֆուտբոլի մասին և փոխել ճանապարհս: Ես ունեմ մեկ ուղի, և մտադիր եմ շարժվել դրանով:

ArmFootball.com

Նախորդ հոդվածը‘Բրոքերների ահազանգը. Այս օրենքն անընդունելի է ոլորտում գործող տնտեսվարողներիս համար’
Հաջորդ հոդվածը‘Պայմանավորված խաղերի կանխմանն ու հետաքննությանը նվիրված միջազգային կոնֆերանս Հռոմում’