‘Բրոքերների ահազանգը. Այս օրենքն անընդունելի է ոլորտում գործող տնտեսվարողներիս համար’

1240

Հայաստանի ռիելթորների հասարակական նախաձեռնության հայտարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
 

«Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության օրենքը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,  ըստ որի, ի թիվս այլ գործունեությունների, արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաև անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը: Ըստ այդ օրենքի, վերոնշյալ գործունեություն համար արտոնագրային վճար վճարողները, անկախ գործունեության արդյունքներից, ամսական վճարելու են 60.000 դրամ (Երևանում) և 10-50000 դր. (մարզերում):

Հարկ ենք համարում  նշել,  որ այս օրենքն անընդունելի է ոլորտում գործող տնտեսվարողներիս համար, քանի որ ընդունվել է հապճեպ՝ առանց տնտեսվարող սուբյեկտների կարծիքը հաշվի առնելու, իսկ օրենքում սահմանված դրույքաչափերն անիրատեսական են, որոնց կիրառման արդյունքում, հաշվի առնելով նաև անշարժ գույքի շուկայի ներկայիս անմխիթար վիճակը, ոլորոտում գործող ընկերությունների մեծ մասի համար աննպատակահարմար է դառնում հետագա գործունեությունը:  

Մենք ահազանգում ենք, որ Օրենքի կիրառման արդյունքում կարող ենք կանգնել լրջագույն խնդիրների առջև»:

Նախորդ հոդվածը‘Մոսկվա-Երևան չվերթի ծեծկռտուք հրահրած ուղևորը չի ձերբակալվել՝ նա վարչական պատասխանատվության է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Հաճելի է լինել գեղեցիկ սեռի ուշադրության կենտրոնում»’