‘Հերթական անհեթեթ համա-գործակցությունը. Հայաստանը և Գվատեմալան կկազմակերպեն երկկողմ սեմինարներ և սիմպոզիումներ’

873

Հասմիկ Պողոսյանը Գվատեմալայի հետ բարեկամանալու հարցը կներկայացնի ՀՀ վարչապետին:

Ինչպես հայտնում է aravot.am-ը, Հայաստանի և Գվատեմալայի թանգարանների, գրադարանների և արխիվների միջև տեղեկատվություն կփոխանակվի, կողմերը կկազմակերպեն երկկողմ սեմինարներ և սիմպոզիումներ: Այս երկու երկրների անհատ կատարողների, թատերական, գեղարվեստական և ժողովրդական խմբերի, ցուցահանդեսների փոխանակումներ նույնպես կլինեն: Այս մասին կառավարությանը տեղեկացնում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Գվատեմալայի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը երկու երկրների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում է լինելու: Կառավարության վաղվա նիստի օրակարգում կքննարկվի նաև այս հարցը, որին արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանություն է տվել:

Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ մասնավորապես` կինոյի ոլորտում` Հայաստանն ու Գվատեմալան կմասնակցեն միջազգային կինոփառատոներին` եթե դրանք կազմակերպվեն կամ Հայաստանում, կամ Գվատեմալայում: Համաձայնագրով նաև նախատեսվում է երկու պետությունների արվեստագետների փոխայցելություններ և հանդիպումներ, ինչպես նաև մասնագետների և փորձի փոխանակումներ` կրթության ոլորտում:

Նախորդ հոդվածը‘Մովսիսյանի թիմակիցը տեղափոխվեց Բրազիլիա’
Հաջորդ հոդվածը‘170 հազ. դոլար արժեքով զուգարանը Երևանում (լուսանկար)’