‘170 հազ. դոլար արժեքով զուգարանը Երևանում (լուսանկար)’

1550

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2012 թ. Հայաստան է ներկրվել 2 զուգարան՝ ընդհանուր առմամբ 124 մլն դրամ արժեքով (մոտ 340 հազ. դոլար, կամ յուրաքանչյուր զուգարանը՝ 170 հազ. դոլար): ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն այսօր՝ փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց նման զուգարանների ձեռքբերման փաստը՝ նշելով, որ զբոսաշրջության զարգացման համար դրանք մեծ նշանակություն ունեն: Զուգարաններից մեկը տեղակայվել է Տաթեւի ճոպանուղու մոտ, մյուսը՝ Երեւանի սբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու մերձակայքում: Ըստ Ա. Պետրոսյանի՝ այդ զուգարաններում ժամանակաից տեխնոլոգիաներ են կիրառվում՝ մաքրությունը պահպանելու համար: Զուգարանները աշխատելու են ինքնաֆինանսավորման սկզբունքով, վճարը կլինի 200 դրամ: Ձեզ ենք ներկայացնում այդ զուգարաններից մեկի լուսանկարը, որը տեղադրված է Գր. Լուսավորիչ եկեղեցու մերձակայքում:

\"\"

Նախորդ հոդվածը‘Հերթական անհեթեթ համա-գործակցությունը. Հայաստանը և Գվատեմալան կկազմակերպեն երկկողմ սեմինարներ և սիմպոզիումներ’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Նարիշկին. ԼՂ կարգավորմանը խոչընդոտող հիմնական հարցը հանրաքվեի անցկացումն է’