‘Հիմնական ավտոճանապարհները բաց են’

622

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  

Ալավերդու, Վայքի, Սիսիանի, Գորիսի և  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ   առկա է  մերկասառույց: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նախորդ հոդվածը‘Անկարգություններ Բանգկոկում. Երկու զոհ, ավելի քան 140 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Հայտնաբերվել են Սիբիրում Ан-12-ի աղետի բոլոր զոհերի մարմինները’