‘
Հայաստանի հանրապետական կուսակցությունը 15-րդ համագումարից առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր անցկացրեց գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հաստատվել է համագումարի օրակարգը:
«Միաձայն որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին»,- ասաց Շարմազանովը: Նրա տեղեկացմամբ` համագումարում նախատեսված է Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: Շարմազանովի խոսքով` Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն իր վերջնական տեսքին կբերվի մեկ ամիս անց` ՀՀԿ տարածքային կառույցներից ներկայացրած առաջարկների հիման վրա:
‘