‘ՀՀ Ազգային ժողովը 2012 թ. չորրորդ եռամսյակում ստացել է 1876 նամակ’

1044

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2012 թ. չորրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 468, փոխնախագահներին` 40 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 594 նամակ. պատասխանել են բոլորին:

ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 749 նամակ. պատասխանել են բոլորին:

Ազգային ժողովին հասցեագրվել է 25 նամակ. պատասխանվել է բոլորին:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վրաստան’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի քարոզարշավը կսկսվի Ավանից’