‘ՀՀ ԱԻՆ տեղեկագրից. Դի Կիևյան կամրջի տակ, շրջված մեքենա Երևան-Երասխ ճանապարհին’

800

Հրդեհներ

Նոյեմբերի 21-ին, ժամը 08.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում` Գյումրիի Գերցենի 209/219 տնակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել  է ժամը 09.32-ին, մարվել` 10.21-ին:

Այրվել է Է. Մարգարյանին պատկանող գույքով տնակը` 18 քմ մակերեսով, և կից փայտե շինությունը` 20 քմ:

 

***

Նույն օրը, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Թբիլիսյան խճուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել  է ժամը 12.06-ին, մարվել` 12.16-ին:

Այրվել են Վ. Շահինյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 08 ԼՍ 482 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկը ամբողջությամբ և առջևի երկու անվադողերը:

 

***

Նույն օրը, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծի 44/1 շենքի  մոտակա չբնակեցված տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.12-ին, մարվել` 12.31-ին:

 Այրվել է ոչ բնակելի տան հատակը` 10 քմ մակերեսով:

 

***

Նույն օրը, ժամը 13.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց 40/2  շենքի մոտակայքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.32-ին, մարվել` 14.44-ին:

Թիվ 40/2 շենքի մոտ այրվել է տարայից թափված մազութ` 70 քմ մակերեսով:

 

***

Նույն օրը, ժամը 19.03-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի 6-րդ փողոցում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.59-ին, մարվել՝ 21.31-ին:

Է. Առաքելյանին պատկանող մարագում այրվել է 10տ անասնակեր:

Դի Կիևյան կամրջի տակ

Նոյեմբերի 21-ին, ժամը 12.23-ին տեղեկություն է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում, հայտնաբերվել է քաղա­քացու դի և գետից դուրս բերելու համար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Փրկարարները գետից դուրս են բերել 1967 թ. ծնված Գ. Նալբանդյանի դին և հանձնել շտապ­օգնության աշխատակիցներին:

 

Թունավորումներ դեղորայքի չարաշահումից

Նոյեմբերի 21-ին, ժամը 16.00-ին սահմաններում Երևանի Ֆուչիկի 31 շենքի բնակչից ահազանգ է ստացվել 1994 թ. ծնված Ա. Զավարյանի դեղորայքի չարաշահումից թունավորման վերաբերյալ:

Վերջինս` ստանալով առաջին բուժօգ­նություն, հրաժարվել է հոսպիտալացումից:

 

***

Նույն օրը, ժամը 20.10-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի 48 շենքի 14-րդ բնա­կա­րանի բնակիչ` 1967 թ. ծնված Ա. Մանասյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:

 

Մեքենան շրջվել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 03.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-3110» մակնիշի 20 ՏԼ 325 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1985 թ. ծնված Արման Վարդանյանը ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով Ա. Վարդանյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների ժամանումը տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն:

Բժիշկները գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 

Նախորդ հոդվածը‘ArCa վճարային համակարգը հոկտեմբերին թողարկել է 37709 պլաստիկ քարտ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Բակո Սահակյանի հետ’