‘ՀՀ կառավարությունը հատկացրել է 7.5 մլն դրամ Սիրիայի հայ երեխաների ամառային հանգստի համար’

771

Այսօր, սեպտեմբերի 13 տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում որոշվել է Սիրիայի հայ երեխաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել մոտ 7.5 մլն դրամ։

Ավելի վաղ ընդունած որոշմամբ գործադիրը 400 երեխայի հանգիստը կազմակերպելու համար տրամադրել էր ավելի քան 19.5 մլն դրամ։ Սակայն մեր երկիր էր ժամանել 426 երեխա, ինչպես նաև 148 երեխաներ նախատեսված 14-ի փոխարեն մնացել են 20 օր։ Հարցը լուծվել է լրացուցիչ միջոցների հատկացմամբ։ 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, որոնք օգնել են սիրիահայ երեխաներին ընդունելու, նրանց հանգիստը կազմակերպելու, Հայաստանում շրջագայելու, համերգների և այլ միջոցառումների մասնակցությունն ապահովելու համար, նաև նրանց, ովքեր ֆինանսական միջոցներ են հատկացրել այդ նպատակին:

Նախորդ հոդվածը‘Բուլղարիայի հավաքականը կարող է պատժվել’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Ժամանակն է վերջ տալու պետական միջոցների անհագուրդ թալանին և անպատժելիությանը’