‘Հնագետները Իտալիայում բուրգեր են հայտնաբերել’

1473

Իտալիայի կենտրոնական հատվածում մ.թ.ա 5-րդ դարի ստորգետնյա բուրգեր են հայտնաբերվել:  Գտածոները հայտնաբերվել են Օրվիետտո քաղաքում, որի պատմությունը սկսսում է Ապենինյան թերակղզում էտրուսկական ժամանակաշրջանից:

Հռոմի կայսրության անկումից հետո Օրվիետտոն պատկանել է գոթերին, բյուզանդացիներին և Սպոլետոյի լանգոբարդյան դքսությանը: Մինչև 19-րդ դարի կեսերը Օրվիետոն Սուրբ Աթոռի տիրապետոթյան տակ է եղել:

Հատկանշական է, որ քաղաքի անցյալը ուսումնասիրելիս հնագետները ամենատարբեր ժամանակաշրջանների գտածոներ են հայտնաբերել:

Այսպիսով նոր գտածոները անվիճելի են դարձնում այն հանգամանքը, որ հռոմեացիները և եվրոպացիները էտրուսկական հնագույն մշակույթի ժառանգորդներ են:

Լուսանկարում՝ էտրուսկական ստորգետնյա բուրգեր

Նախորդ հոդվածը‘Այսօր «սմայլիկը» դարձավ 30 տարեկան’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ խորհրդարանականները միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի ֆաշիստական վարքագծի վրա’