‘Հնդկաստանի դատարանը որոշել է, որ համասեռական կապերը հանցագործություն են’

941

Հնդկաստանի գերագույն դատարանն այսօր որոշում է կայացրել, որ համասեռական կապերը հանդիսանում են քրեական հանցագործություն, հաղորդել է NDTV-ն: Այսպիսով՝  չեղյալ է հայտարարվում 2009 թ. Դելիի գերագույն դատարանի կայացրած որոշումը, որի համաձայն՝ միևնույն սեռին պատկանող երկու հասուն մարդկանց միջև մտերիմ հարաբերությունները չէին համարվում հանցագործություն: Այն ժամանակ դատարանի այս որոշման դեմ հանդես էին եկել ոչ ավանդական հարաբերությունների հակառակորդները, ինչպես հինդու, այնպես էլ քրիստոնյա և մուսուլման խմբերի հասարակական և կրոնական գործիչներ: Նրանք պնդում էին, որ 2009 թ. որոշումն «անբարո է» և հակասում է հնդկական մշակույթի հիմնադրույթներին:

Ոչ ավանդական սեռական կապերի համար պատիժ նախատեսող հոդվածը Հնդկաստանի օրենսդրության մեջ հայտնվել է դեռևս գաղութային ժամանակներում: Իրականում այդ հոդվածով դատավարություններ հազվադեպ են լինում, որպես պատիժ՝ սահմանված է տուգանք կամ 10 տարվա ազատազրկում, փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանն առաջարկում է գազային պարտքը ծածկել վարչապետի ու նախարարների անձնական միջոցներով’
Հաջորդ հոդվածը‘Գերակա շահի նոր օբյեկտը. Քաղաքապետը սեփականության օտարումը վերագրում է քաղաքացիների ցանկությանը’