‘Հնդկուհին 46 տարվա ընթացքում 400 ծառ է տնկել’

699

Հնդկուհի Ռաջ Շարմեն 60 տարեկան է: Իր կյանքի 46 տարների ընթացքում այս կինը բազմաթիվ բնապահպանական ծրագրերի է մասնակցել և սեփական ձեռքերով 400 ծառ տնկել ու խնամել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Ծառերի մի մասը Շարմեի տան մերձակայքում է աճում, որտեղ ամեն տարի բազմաթիվ թռչուններ ու սկյուռիկներ են բույն դնում, իսկ վերջերս կնոջ տնկած անտառում նոր բնակիչ է հայտնվել՝ Մաու անունով կապիկը, որին Ռաջը իր խնամակալության տակ է առել:

«Այս ծառերն իմ զավակներն են: Ես նրանց մեծացրել եմ՝ ինչպես իմ սեփական երեխաներին»,- ասում է հնդկուհին: Ամեն օր կինը 20 հնդկական ռուփի է մի կողմ դնում (մոտավորապես 50 ցենտ), որոնք կուտակելով՝ օգտագործում է իր բնապահպանական նախաձեռնությունների ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Լիոնել Մեսի. Գվարդիոլան եւ Վիլանովան տարբեր աշխատաոճեր ունեն’
Հաջորդ հոդվածը‘«ԵրԱԶ»-ի հնդիկ ժառանգները. Հայաստանում հնդկական մակնիշի ավտոբուսներ կարտադրվեն’