‘Հովիկ Աբրահամյան. Հայրիկյանի դեմ մահափորձը երկրում վիճակն ապակայունացնելու նպատակ ունի’

1421

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ժամանել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:  Ինչպես հիվանդանոցից հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայրիկյանի դեմ մահափորձն ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ եւ երկրում վիճակն ապակայունացվելու նպատակ ունի:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 31-ին, ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանությունը մի քանի րոպե առաջ ահազանգ է ստացել Տպագրիչների փողոցից այն մասին, որ Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել իր տան շքամուտքի մոտ: Նա տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Վնասվածքի ծանրության աստիճանի մասին Աշոտ Ահարոնյանն առայժմ տեղեկություն չունի: Այլ մանրամասներ ճշտվում են:

Մեր տեղեկություններով, Հայրիկյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, ստանում է առաջին բուժօգնությունը է ստանում: Բժիշկներն առայժմ հրաժարվում են նրա վիճակը նահատել: Նշվում է, որ հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ վերին շրջանում:

Հիվանդանոց են ժամանել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Եթե Հայրիկյանը շուտ չապաքինվի, ընտրությունները կհետաձգվեն’