‘Հովհաննես Թամամյանը ազատ կարձակվի’

992

Շուտով ազատ կարձակվի ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը:  iLur.am-ի հետ զրույցում Թամամյանի փաստաբան Արտավազդ Փարսադանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի վրա արդեն իսկ կիրառվել էր համաներման որոշում, իսկ օրինական պահվածքի պատճառով՝ դատարանը որոշեց վաղաժամ ազատ արձակել նրան:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա,աշխատելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ունենալով ոստիկանության գեներալ-մայորի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և որպես այդպիսին` հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվծությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և իր ծառայողական պարտականությունները չի կատարել, որով մի դեպքում էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, մյուս դեպքում` անձանց իրավունքներին ու պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

 

Նախորդ հոդվածը‘Ռուստամյան. Եթե ներսում ստորացնում ես քո ժողովրդին, դրսում էլ քեզ են ստորացնելու. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Խոդորկովսկին արդեն Գերմանիայում է. Առաջին լուսանկարը ազատ արձակվելուց հետո ‘