‘Հունվարի 17-ին Հայաստանը կստորագրի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կապիտալի բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքի շուրջ «Գազպրոմի» հետ պայմանագիրը’

932

Ղեկավարվելով 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթով`  ՀՀ կառավարությունը հունվարի 16-ի նիստում հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ միջև կնքվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել ստորագրել այն: Նշված համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթի համաձայն մինչև 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը:
Ինչպես նշվում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, համաձայնագրի և պայմանագրի համաձայն, «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը` 12600000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը, 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:

Նախորդ հոդվածը‘Շիրակ Թորոսյանը՝ ակունքն իմաստության. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘«Սա ձեր արոտավայրը չէ, մենք էլ ձեր վասալները չենք»’