‘Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է’

801

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի միջազգային օրն է, Հոլոքոստ թարգմանաբար նշանակում է աղետ: Այդ օրը խորհրդային զորքերն ազատագրեցին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի կալանավորներին: Այդ օրն ընդունվեց ՄԱԿ ԳՎ կողմից 2005 թվականին՝ Օսվենցիմի ազատագրման օրը: Տարբեր տվյալներով, Օսվենցիմում զոհվել է 1,5-2,2 մլն մարդ:

Այսօր մամուլի ասուլիսում Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը և պատմական գիտությունների թեկինածու Գևորգ Մելքոնյանը խոսեցին    Հոլոքոսթի զոհերի միջազգային օրվա մասին և զուգահեռներ անցկացրեցին:

Ռիմա Վարժապետյանը նշեց, որ վաղն այդ օրվան  նվիրված միջոցառումներ են լինելու: Նա մեջբերեց մի երեխայի գրություն, որն արձանագրվել է հուշարձանի վրա.«Լինել, թե մոռանալ», ինչը նշանակում է, որ եթե մենք մոռանանք, ապա մենք չենք լինի:

 Գևորգ Մելքոնյանն ասաց, որ շատ ժամանակ զուգահեռներ են անցկացվում Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության միջև, փորձում են գտնել առանձնահատկություններ, չնայած իրենք ավելի շատ նմանություններ ունեն: «Եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա տեղի չէր ունենա Հոլոքոսթը»,-ասաց նա:

«Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոսթը դրանք գենոցիդներ են: Ի տարբերություն Հոլոքոսթի՝ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Հայոց ժողովրդի պատմական հայրենիքում, ինչի արդյունքում մենք կորցրեցինք մեր տարածքները»,-ասաց նա և ավելացրեց, որ մենք այսօր նույնպես շարունակում ենք ապրել այն սպառնալիքի տակ, որ կարող է կրկնվել Հոլոքոսթը, դրա համար պետք է համատեղ պայքարել ազգայնամոլական գաղափարների տարածման դեմ:

Նախորդ հոդվածը‘Կառլսենը իր գործն արեց, Կառլսենը կարող է հեռանալ’
Հաջորդ հոդվածը‘Կառլսենը կրկնեց Կասպարովի ռեկորդը, Արոնյանը 2-րդն է’