‘Հռոմի պապը կասկածի տակ է դնում Հիսուսի ծննդյան տարեթիվը ‘

1124

 

Հիսուս Քրիստոսը ծնվել է քրիստոնեական տոմարով ընդունված տարեթվից մի քանի տարի առաջ, ըստ The Daily Telegraph-ի, այս մասին գրել է Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապն այս շաբաթ վաճառքի հանված իր «Հիսուս Նազովրեցի. Պատումներ մանկությունից» գրքում:

«Մեր թվականության հաշվարկի մեկնակետը, որը հիմնվում է Հիսուսի ծննդյան թվականի վրա, կազմել է աբբա Դիոնիսոս Կրտսերը, որը իր հաշվարկների մեջ սխալվել է մի քանի տարով: Հիսուսի ծննդյան փաստացի տարեթիվը մի քանի տարով ավեկլի հետ է, քան ընդունված է համարել», — գրված է գրքում:

Քրիստոսի ծննդյան տարեթվի վերաբերյալ դատողություններից զատ՝ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը նաեւ մեկնաբանություններ է ներկայացրել Տիրոջ ծննդյան տեսարանի վերաբերյալ: Հռոմի պապի կարծիքով, մսուրում, որտեղ ծնվել է Հիսուսը, ավանակներ, կովեր եւ այլ կենդանիներ չեն եղել, ինչպես ընդունված է պատկերել Սուրբ Ծննդյան տեսարաններում: 

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլին Սաակաշվիլիին համեմատել է Յուլիա Տիմոշենկոյի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Կարյակին. Արոնյանը շախմատի Մեսին է, Կառլսենը՝ Ռոնալդուն’