‘Հրանտ Տեր-Աբրահամեան. ` ՀԱԿ-ից դուրս եկածի մի հատ անուն կտա՞ք, որն աչքի ընկավ իր «ակտիվ գործողություններով» ‘

1383

Զորեղ էր` «Իսկապես Ստեփան Դեմիրճյանը որևէ պատճառ չունի ՀԱԿ-ից դուրս գալու, քանի որ նա ակտիվ գործողությունների կողմնակից չի»:

Նմուշի համար` ՀԱԿ-ից դուրս եկածի մի հատ անուն կտա՞ք, որն աչքի ընկավ իր «ակտիվ գործողություններով», դե, ասել կուզի` հուժկու բողոքի գործողություններով, չգիտեմ, թեկուզ նույնիսկ միայն հեղափոխական կոչերով: Ամեն բան չափ ու սահման ունի ժողովուրդ ջան: Դուրս գալուց առաջ, իհարկե, շատերը խոսեցին, որ իրենք ավելի արմատականի կողմնակիցներ են, բայց եթե ցույց տակ մեկին, ով դուրս գալուց հետո ոչ թե էդ ուղղությամբ քայլեր արեց, այլ գոնե հռետորիկան պահպանեց……:

Գուցե միայն Սեֆիլյան Ժիրայրին հիշենք, որ ասենք առնվազն խոսքի մակարդակում նույնը մնաց: Մյուսները կամ լռում են, կամ` փրկում են Հայաստանը Եվրասիայից: Համենայնդեպս, շատ եմ խնդրում, եթե սխալվում եմ, ուղեք ինձ:  

Նախորդ հոդվածը‘Հեղափոխականի դիմակով հակահեղափոխականները’
Հաջորդ հոդվածը‘Աշխույժ ամառ Պեպի հետ. Ո՞ւմ է ցանկանում ձեռք բերել կատալոնացին’