‘ՀՔԾ. Լևոն Զուրաբյանին և Վարդան Օսկանյանին գաղտնալսած անձին առայժմ հնարավոր չի եղել բացահայտել’

549

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներԼևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն «www.youtube.com» ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործինախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:

Քննությամբ պարզվել է, որ պատգամավորների առանձնազրույցը ձայնագրվել է 2012թ. հոկտեմբերի9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիթատրոնի շենքի հարակից տարածքում գործող բացօթյա «Ռիչ» սրճարանում կայացած նրանց հանդիպման ընթացքում:

Քրեական գործով որպես վկա հարցաքննվել են պատգամավորներ Լ.Զուրաբյանն ու Վ.Օսկանյանը,«Ռիչ» սրճարանի տնօրենը, մատուցողներն ու այլ աշխատակիցներ: Միջոցներ են ձեռնարկվել հեռախոսային զանգերին վերաբերող տեղեկությունները համապատասխան կազմակերպություններից ստանալու ուղղությամբ: Օրենքով սահմանված կարգով հարցումներ են կատարվել «www.youtube.com» ինտերնետային կայքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը: Նշանակվել է դատաձայնագրառման փորձաքննություն, զննվել են բազմաթիվ վեբ կայքեր և կատարվել են այլ քննչական գործողություններ: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ ենտրվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով առայժմ հնարավոր չի եղել բացահայտել հանցագործությունը կատարած անձին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ նախագահական ընտրությունները չեն հետաձգվի. Հայրիկյանը չի դիմի ՍԴ (լրացված)’