‘Ձերբակալվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը’

1407

«Հետք» էլեկտրոնային թերթում 2012 թվականի սեպտեմբերի 18-ին հրապարակված «Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել» վերտառությամբ հոդվածում մատնանշված հանգամանքների՝ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ իրականացված ստուգումների արդյունքում հարուցվել է քրեական գործ:

Տվյալ հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունը սեպտեմբերի 20-ին գրավոր հանձնարարել էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանն իրականացնել համապատասխան ստուգումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել են չարաշահումներ: Մասնավորապես, ըստ նախապատրաստված նյութերի՝  նշված ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելու արդյունքում, ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով նյութական վնաս:

Դեպքի առթիվ 03.10.12թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու համար: Նույն օրը ՊՈԱԿ-ի տնօրեն Ն. Հովհաննիսյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Այդ մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Էռնեկյանի «Տանգո»-ն գնել էր նաեւ Արդարադատության նախարարության նախկին շենքը ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայից Հայաստան առանց վիզայի’