‘Ղարաբաղը վերաբնակեցնում են վիճակախաղով ‘

1183

«Մենք պետք է տարերայնորեն վերաբնակեցմանը վերջ տանք»,-ազատագրված տարածքների վերաբնակեցման առիթով լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։ Փոխանցում է Ա1+-ը:

Փոխվարչապետը հայաստանցիների եւ սփյուռքահայերի վերաբնակեցումը ազատագրված տարածքներում գայթակղիչ դարձնելու համար մտածել է պետական վիճակախաղ իրականացնելու ծրագիր։ Այս դեպքում փող չի խաղարկվելու, այսինքն, դրամով գնելու են վիճակախաղի տոմսը, բայց շահողը շահելու է ապրանք։ «Իսկ շահումը լինելու են հիմնականում Արցախում արտադրված ձեռագործ գորգեր եւ սիմվոլիկ լինելու է բնակարան Ստեփանակերտ քաղաքում միգուցե նաեւ Շուշի քաղաքում»,-ասել է փոխվարչապետը։ Վիճակախաղի մեկ տոմսը արժե 2 հազար դրամ։ 220 հազար վիճակախաղի տոմս արդեն շրջանառության մեջ է։

 

Նախորդ հոդվածը‘Պայթյուններ Ֆլորիդայում՝ գազի վերամշակման գործարանում. կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայում գտել են Ստրադիվարիուսի գողացված ջութակը ‘