‘Ճապոնիայի վարչապետը սահմանադրական փոփոխություններ է նախապատրաստում’

727

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ պատրաստվում է մի շարք ուղղումներ կատարել երկրի գործող սահմանադրության մեջ, հայտնում է РИА Новости-ն:

Նախ և առաջ՝ փոփոխությունների է ենթարկվելու սահմանադրության 96-րդ հոդվածը, որի համաձայն՝ Ճապոնիայում կատարվող յուրաքանչյուր սահմանադրական փոփոխություն «պետք է հավանություն ստանա խորհրդարանական երկու պալատների առնվազն երկու երրորդի կողմից և դրվի ժողովրդի քվեարկությանը՝ հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով՝ կախված խորհրդարանի որոշումից»:

«Քանի որ այլ կետերի շուրջ բազմաթիվ կարծիքներ կան, նախ և առաջ՝ հարկավոր է սկսել 96-րդ հոդվածի ուղղումներից, որոնց կողմ են արտահայտվել շատերը»,- ընդգծել է վարչապետը խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստի ժամանակ:

 

 

Նախորդ հոդվածը‘Փիառ-ը «Խիյար»-ից տարբերելու ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ» — «Լիվերպուլ» ներկայացումն ավարտվեց 2:2. Տեսանյութ’