‘ՃՈ. Արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են’

850

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես. 2013 թվականի hունվարի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի, Բագրևանդի և Նորագավիթի 1-ին փողոցներում ու Արտաշատի և Նուբարաշենի խճուղիներում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Տեղեկացնում ենք նաև, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի փրկարարները պատրաստ են Վրաստանում միանալ լեռնագնացների որոնումներին’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության՝ Դալմայի այգիներում սպանությունը բացահայտվել է ‘