ՄԱԿ-ը կոչ է անում թուլացնել ԿԺԴՀ-ի պատժամիջոցները

381

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել թուլացնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները՝ այդ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով։

Երկուշաբթի ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանում՝ Բաչելետն անհանգստություն է հայտնել բնակչության խոցելի շերտերում հիվանդության տարածման ծանր հետևանքների կապակցությամբ։

Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունն առաջին անգամ երկրի տարածքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին հայտարարել է մայիսի 12-ին։ Շաբաթ օրը հանրապետության իշխանությունները տեղեկացրել են տենդի 42 810 նոր դեպքի մասին։ Ընդհանուր առմամբ, ապրիլի վերջից արձանագրվել է բարձր ջերմություն ունեցող 4,39 մլն պացիենտ։ Մահերի մասին նոր տեղեկատվություն չկա, նախկինում հաղորդվել է մահվան 71 դեպքերի մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴԽ․ Միջուկային զենք փոխանցելու գաղափարը խելագարություն է
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Ավստրալիան նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր