ԴԽ․ Միջուկային զենք փոխանցելու գաղափարը խելագարություն է

449

Լեհաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու հայտարարությունն այն մասին, թե Արևմուտքը իրավունք ունի Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու, «ինչ-որ խելացնորության պես մի բան է», հայտարարել է Դաշնային խորհրդի անդամ Վլադիմիր Ջաբարովը։

Նա հիշեցրել է, որ միջուկային զենքի չտարածման հարցը կոլեկտիվ անվտանգության խնդիր է, որը հավասարապես կարևոր է բոլորի համար։

Սիկորսկու հայտարարությանն անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու առաջարկը հարվածի տակ է դնում լեհ ժողովրդին, որին ներքաշում են աշխարհի միջուկային վերաձևման ոլորտ։

«Լեհ քաղաքական գործիչները, որոնք վերահսկվում են ամերիկյան հաղորդափոկով, ծայրահեղական գաղափարախոսություն են դրսևորում, ատելություն են տարածում, հակամարտություններ են հրահրում, իսկ հիմա էլ մոլորակին սպառնում են միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտման հեռանկարով։ Բայց ամենակարևորը՝ նրանք հարվածի տակ են դնում լեհ ժողովրդին, որին ներքաշում են աշխարհի միջուկային վերաձևման ոլորտ»,- գրել է Զախարովան։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲորելն ընդգծել է ՌԴ–ի հետ ԵՄ–ի երկխոսելու կարևորությունը
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ը կոչ է անում թուլացնել ԿԺԴՀ-ի պատժամիջոցները