‘ՄԱԿ-ը Հարավային Սուդանի հակամարտող կողմերին հումանիտար օգնությունը գողանալու մեղադրանք է ներկայացրել’

731

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հարավային Սուդանի բանակին և ապստամբներին մեղադրել է քաղաքացիական պատերազմի մեջ թաղված երկրի բնաչկչության համար նախատեսված մարդասիրական օգնությունը գողանալու մեջ: Այդ մասին հունվարի 15-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության մամլո ծառայությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Պան Գի Մունն իր խիստ դժգոհությունն է արտահայտել սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող ավտոշարասյունների առևանգման առիթով, և, ըստ նրա՝ այդ գործողություններին մասնակից են ինչպես կառավարական զորքերը, այնպես էլ ապստամբները: Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհանգստություն է հայտնել նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման կապակցությամբ: Կազմակերպության տվյալներով՝ միայն հունվարի 14-ին 200-ից 300 հոգի խեղդվեցին Նեղոսի ջրերում՝ փորձելով փախչել ռազմական գործողությունների գոտուց: Քաղաղացիական պատերազմի զոհերի թիվը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, առնվազն հազար  է, սակայն ոչ պաշտոնապես հաղորդվում է հակամարտության տասնյակ հազարավոր զոհերի մասին:

Հարավային Սուդանում քաղաքացիական պատերազմն սկսվել է 2013 թ. դեկտեմբերին, դրա համար առիթ է ծառայել պետական հեղաշրջման անհաջող փորձը, որից հետո կառավարական ուժերը, երկրի նախագահ Սիլվա Կիիրի ղեկավարությամբ, մարտեր սկսեցին վարել նախագահի գլխավոր ընդդիմախոսի՝ նախկին փոխնախագահ Ռիեկա Մաչարայի դեմ: ՄԱԿ-ի տվյալներով՝ քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 400 հազար բնակիչներ ստիպված են եղել փախչել արտասահման, փոխանցում է Lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը և Pussy Riot-ը հավակնում են «Չարագործ» և «Տարվա հերոս» մրցանակներին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԳՆ. «ԵՄ-ն տառապում է մարդու իրավունքների հիվանդություններով»’