‘Պուտինը և Pussy Riot-ը հավակնում են «Չարագործ» և «Տարվա հերոս» մրցանակներին’

927

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և հանրահայտ դարձած Pussy Riot ռոք-խումբը ընդգրկվել են 2014 թ. բրիտանական երաժշտական New Musical Express ամսագրի մրցանակների հավակնորդների ցանկում: Պուտինը նոմինացվել է «Տարվա չարագործ» անվանակարգում: Քաղաքական գործիչներից նրա մրցակիցն է Մեծ Բրիտանիայի վարչապետ  Դևիդ Քեմերոնը, մյուսները պոպ-ռոք մշակույթի և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ են ՝ Մայքլ Սայրուս, Ռասսել Բրենդ, Հարի Սթայլս և Ռոբին Թիք:

Իսկ Pussy Riot-ը հայտնվել է միանգամից երկու անվանակարգերում՝ «Տարվա հերոս» և «Տարվա երաժշտական պահ»: «Տարվա հերոս» անվանակարգում են Դևիդ Բոուին, հանգուցյալ Լու Ռիդը, նույն Ռասել Բրենդը և այլք: Ցուցակը կազմվել է ամսագրի կայքում քվեարկության առաջին փուլի արդյունքներով: Երկրորդ փուլն սկսվում է այսօր և կավարտվի փետրվարի 21-ին: Հաղթողների պարգևատրման արարողությունը կկայանա փետրվարի 26-ին Լոնդոնի ամենախոշոր երաժշտական բեմերից մեկում՝ Բրիքսթոն շրջանի O2 Academy –ում: Պարգևն իրենից ներկայացնում է մի արձանիկ՝ հայտնի անպարկեշտ ժեստով՝միջնամատը դուրս ցցված բռունցքով:

Անվանակարգերի մեծ մասը վերաբերում է երաժշտության բնագավառին, սակայն կա նաև, օրինակ, «Լավագույն սերիալ» կատեգորիան, որտեղ հաղթանակի են հավակնում «Տրվելով բոլոր արատներին» (Во все тяжкие), «Շերլոկ», «Գահերի խաղերը» (Игры престолов),  ինչպես նաև՝ «Դոկտոր ՈՎ» , «Թարմ միս» և «Վատերը» սերիալները, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Նոր սահմանադրության հանրաքվեի երկրորդ օրը Եգիպտոսում’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ը Հարավային Սուդանի հակամարտող կողմերին հումանիտար օգնությունը գողանալու մեղադրանք է ներկայացրել’