‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կլիմայի փոփոխության պատասխանատվությունը դրել է զարգացած երկրների վրա’

886

Զարգացած երկրները պատասխանատվություն են կրում Երկիր մոլորակում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների համար և, հետևաբար, հենց նրանք էլ պետք է առաջատար դեր կատարեն կլիմայի փոփոխության խնդրի վերաբերյալ նոր օրակարգ ձևավորելու հարցում, չորեքշաբթի Քաթարի կլիմայական փոփոխություններին նվիրված՝  ՄԱԿ-ի 18-րդ դաշտային համաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Գլխավոր քարտուղարը նշել է, որ «միակ ազնիվ և հնարավոր տարբերակն այն կլինի, որ աշխարհի զարգացած մասը պատասխանատվություն ստանձնի» մոլորակի աստիճանական տաքացման դեմ պայքարում, և հավելել է, որ կլիմայական փոփոխությունների դեմ առաջատար երկրների պայքարի սկզբունքները համակարգող նոր փաստաթղթի պատրաստման վերջնաժամկետը 2015 թվականն է: Ավելի վաղ Պան Գի Մունը ՄԱԿ-ի 18-րդ խորհրդաժողովի մասնակից երկրներին կոչ էր արել «քաղաքական շահագրգռություն» դրսևորել ջերմային գազերի արտանետումը կրճատելու հարցում, հաղորդում է Interfax.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Վաղը ԱԺ-ում կքննարկվի Կոնգրեսի նախաձեռնած ԱԺ հակամենաշնորհային որոշման նախագիծը ‘
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում մահացել է աշխարհի ամենաբարձրահասակ կինը’