‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնվել է զվարճալի իրավիճակում ‘

668

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զվարճալի իրավիճակում է հայտնվել: Հանրահայտ կատակերգու Մարկ Անտուան Օդեթը զանգահարել է քաղաքական գործչին և մոտ տասը րոպե խոսել նրա հետ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի անունից, հայտնում է lenta.ru-ն:

Վարչապետին նմանակող դերասանը ներողություն է խնդրել Պան Գի Մունից, որ չի կարող ներկայանալ Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, քանի որ խիստ զբաղված է իր սանրվածքը սոսնձելով:

Գլխավոր քարտուղարի օգնականի խոսքերով՝ Պան Գի Մունը հումորով է վերաբերվել հեռախոսազանգին, սակայն հավելել է, որ այդպիսի կատակները ժամանակ են խլում քաղաքական գործչից, իսկ նա այժմ խիստ զբաղված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համաժողովով:

«Դիմակավոր վրիժառուներ» կատակերգական զույգի դերասաններ Մարկ Անտուան Օդեթը և Սեբաստիան Թրյուդելը բազմաթիվ չար կատակներ են խաղացել հայտնի գործիչների գլխին: Նրանց նախորդ զոհերից են Նիկոլյա Սարկոզին, Ժակ Շիրակը, Բիլ Գեյթսը և այլք:

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Ամեն ինչ կանենք, որ բանակում զոհված զինծառայողների հարցով հանձնաժողով ստեղծվի ‘
Հաջորդ հոդվածը‘Կատալոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ’