‘Լյուդմիլա Սարգսյան. Ամեն ինչ կանենք, որ բանակում զոհված զինծառայողների հարցով հանձնաժողով ստեղծվի ‘

1135

Այդ մարդկանց խնդիրներին լուծումներ պետք է տրվեն, հարցերին պատասխաններ պետք է տրվեն, պիտի ամեն ինչ անենք, որ բանակում սպանությունների քննարկման նպատակով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Վաղը զոհված զինծառայողների մայրերն ինձ մոտ պիտի գան, գրանցում անենք, փաստաթղթերը նայենք և տեսնենք, թե ինչ ձևով կարող ենք խնդիրը վեր հանել և Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծել», — նշեց Սարգսյանը:

iLur.am-ի հարցին, թե ո՞ր խմբակցություններից է աջակցություն ակնկալում այս օրինագծին, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ չեն քննարկել, բայց այն շատերին է հուզում:

Նշենք, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության օրերս տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ շահագռգիռ կողմերը կարող են զանգահարել՝ 56-96-44 հեռախոսահամարով, որից հետո փաստաթղթերով ներկայանալ ՍԴՀԿ կենտրոնական վարչության գրասենյակ (Բաղրամյան 1, բն. 57): Ընդունելության օրը՝ ամեն շաբաթ, ժամը 12:00–14:00:

Նախորդ հոդվածը‘ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնվել է զվարճալի իրավիճակում ‘