‘Մահացել է Բարաք «Սև արծիվ» Օբամայի հոգեհայրը’

735

ԱՄՆ-ում 78 տարեկան հասակում մահացել է Հարթֆորդ «Սոննի» Սև արծիվը՝ հնդկացիների ցեղի ավագանիներից մեկը, ով 2008 թ. «որդեգրել» էր այն ժամանակ դեռևս նախագահի թեկնածու Բարաք Օբամային, հաղորդում է BBC-ին:

2008 թ., Մոնտանա նահանգում նախընտրական այցի ժամանակ, Օբաման անցել էր ցեղի անդամ դառնալու ծիսակարգը, որի ժամանակ նրան տվել էին «Նա, ով ողջ աշխարհում օգնում է մարդկանց» նշանակությունն ունեցող անուն: Քանի որ այդ անունը շատ երկար էր և դժվար արտասանվող, Օբաման և իր նոր ընտանիքը որոշել էին գործածել ավելի պարզ ու կարճ անուն՝ Սև արծիվ: 2008 թ. Մոնտանայի հնդկացիները փրայմերիզում պաշտպանեցին ապագա նախագահին, ինչն էլ Օբամային օգնեց հաղթանակ տոնել Հիլարի Քլինթոնի նկատմամբ:

Օբաման  հայտարարել է, որ իր հոգեհայրը միշտ հպարտանում էր ԱՄՆ նախագահին իր որդին կոչելու հնարավորությամբ, սակայն երբեք չի չարաշահել այդ հանգամանքը: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ՌՕՈՒ-ն Իրաքի հյուսիսում հրետակոծել է ՔԱԿ-ի ճամբարները’
Հաջորդ հոդվածը‘Սերենա Ուիլյամսը՝ «Տարվա թենիսիստ»’