‘
Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան «ալբիսելեստեի» և Նիդեռլանդների ազգային հավաքականի կիսեզրափակիչ խաղից հետո հատկապես առանձնացրել է կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյի խաղը:
«Մասկերանոն ցույց տվեց բացառիկ խաղ: Երբ ես ասում էի, որ Արգենտինայի հավաքականը Մասկերոնոն է և 10 մնացած խաղացողները, ինձ վրա ծիծաղում էին: Բայց հիմա նրանք այլևս չեն ծիծաղի», — Մարադոնայի խոսքերն է մեջբերում Ole-ն:
‘