‘Քուրդիստանի իշխանությունների կարծիքով՝ Իրաքի վարչապետը պետք է հեռանա պաշտոնից’

785

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին կորցրել է ինքնատիրապետումը և պետք է թողնի պաշտոնը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի Քուրդիստանի ղեկավարությունը՝ ի պատասխան երեկ ինքնավարության հասցեին կառավարության ղեկավարի հնչեցրած մեղադրանքների: «Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքը դառնում է ահաբեկիչների կենտրոնակայան»,- ասել է ալ-Մալիկին:

«Նա ամեն ինչ անում է՝ իր թույլ տված սխալները արդարացնելու և մեղքն ուրիշների վրա բարդելու համար»,- ասվում է Իրաքյան Քուրդիստանի նախագահի գրասենյակի տարածած հայտարարությունում:

Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ ալ-Մալիկին պետք է ներողություն խնդրի ժողովրդից և լքի պաշտոնը:

Չորեքշաբթի Իրաքի կառավարության ղեկավարը Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլն անվանել է «Իսլամական պետություն» (նախկինում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն») խմբավորման կենտրոնակայան: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մարադոնա. Ես ասում էի, որ Արգենտինայի հավաքականը Մասկերանոն է և 10 մյուսները’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացիները ձախողել են Էյֆելյան աշտարակը, Լուվրը և ԱԷԿ-ը պայթեցնելու՝ «Ալ-Քաիդայի» ծրագրերը’